Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Ախուրյան համայնքի Առափի բնակավայր

16.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ախուրյան համայնքի Առափի բնակավայր, շրջել և զրուցել բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները։
«Ինձ համար, որպես Շիրակի մարզպետի, անմիջական շփումներն ու մարզի բնակավայրերում լինելն անչափ կարևոր է: Մեր մարզի բոլոր համայնքներն իրենց հոգսերն ու խնդիրներն ունեն, դրանց տեղում ծանոթանալու, դրանց մասին ամբողջական տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը մեր աշխատանքի կարևոր մասն է, դրանց լուծմանն է միտված մեր պետության գործունեությունը, մենք էլ մեր լիազորությունների շրջանակներում կանենք հնարավորը, ձեր հոգսերը թեթևացնելու համար»,- նշել է Մուշեղ Մուրադյանը:
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Առափի բնակավայրում ընթանում են բնակավայրի հին թաղամասի՝ 6,235 կմ երկարությամբ գազատարի գազաֆիկացման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 127 մլն 661 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը՝ 55 տոկոս։
Շիրակի մարզպետը հետևել է իրականացված աշխատանքներին, որոշակի դիտարկումներ արել, անդրադարձել ցանկացած աշխատանք առանց թերացման իրականացնելու կարևորությանը։
Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է նաև «Առափիի միջնակարգ դպրոց», մարզպետը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ։ 2023-2024 ուսումնական տարում դպրոց է հաճախում 160 աշակերտ։ Կարևորելով մատաղ սերնդի կրթության որակի ապահովումը՝ մարզպետը նշել է, որ ուրախ է, երբ տեսնում է հոգատար աշխատանք, քանի որ վաղվա օրը մատաղ սերնդի ձեռքում է, որ կրթված ու բանիմաց սերունդ ունենալը ցանկացած պետության հաջողության բանալին է։
Առափի բնակակավայր այցի շրջանակում՝ պարտականությունները պատշաճ կատարելու, նվիրված և անբասիր աշխատանքի համար Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատվոգրով է պարգևատրել Առափի բնակավայրի վարչական ղեկավարին, շնորհակալագրեր հանձնել՝ մի շարք աշխատակիցների։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32