Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ պատգամավորները և Կառավարության անդամներնը հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված Շիրակում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին

19.04.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները և Կառավարության անդամներնը, Շիրաակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված՝ Շիրակում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին։
Ներկայացվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, դրանցից օգտվելու կարգն ու պատկան կառույցներին դիմելու ընթացակարգը, առաջնային կարիքների դեպքում քայլերի հերթականությունը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ ողջունելով ներկաներին նշել է, որ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական ապահովության հարցերը ՀՀ Կառավարության աջառնային խնդիրներից է և այս ձևաչափով հանդիպման նպատակն է պաշտոնատար անձանց հետ հարցուպատասխանի միջոցով բարձրացնել մեր հայրենակիցների իրազեկությունը իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրել նրանց հուզող հարցերն ու ուրվագծել դրանց լուծումները․«Շիրակի մարզում ապրող ու մեզ արդեն հարազատ դարձած մեր հայրենակիցներ, ձեզանից շատերին անձամբ եմ ճանաչում և հանդիպել եմ բազմիցս։ Այսօր մեր հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկելու ձեր մտահոգություններն ու խնդիրները, որպեսզի կարողանանք արդյունավետ լուծման ուղիներ գտնել բոլոր հարցերին, իսկ դրան կկարողանանք հասնել միայն պատկան կառույցների, պետական բոլոր մարմինների համագործակցությամբ։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների ղեկավարներին, մարզպետի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերին, կամավորներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ընթացիկ բոլոր աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու և մինչ օրս համատեղ, անխոչընդոտ աշխատելու և համագործակցության համար: Իսկ այժմ առաջարկում եմ մեր հանդիպումն անցկացնել անկաշկանդ հաղորդակցության մթնոլորտում և հարցուպատասխանի միջոցով վերհանել ու արձանագրել խնդիրներն ու հրատապ լուծում պահանջող հարցերը»։
Մուշեղ Մուրադյանը տեղեկացրել է, որ մարզում այս պահի դրությամբ 3781 բռնի տեղահանված անձ է բնակվում, ընդհանուր 1030 ընտանիք։ Մարզի հյուրանոցներում և հյուրատներում 2023-ի հոկտեմբերի 15-ի դրությամբ հյուրընկալվել էին բռնի տեղահանված 506 քաղաքացիներ։
Հայաստանի հանրապետության կառավարության 5 որոշումներով հատկացվել է 174 մլն․ 600 հազար դրամ՝ ընդհանուր բնույթի ծառայությունների, կենցաղային պարագաների, հանրային սննդի և այլ նպատակների համար։
Մարզի բուժհաստատություններում հաշվառվել է 2915 քաղաքացի, դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր գործիքային հետազոտման են ուղեգրվել 821-ը։ Մարզում հաշվառվել են 801 դպրոցական տարիքի և 138 նախադպրոցական տարիքի երեխաներ։ Շիրակի մարզի բուհերում ուսումը շարունակում է 49 ուսանող: Շիրակի մարզի բժշկական հաստատություններում ծննդաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 14 հղի (7 տղա, 8 աղջիկ, 1-ը՝ զույգ)։
Մարզի բուժհաստատություններում աշխատանքի է ընդունվել 7 բուժաշխատող, կրթական հաստատություններում՝ 14 ուսուցիչ։ Եվս 57-ն աշխատանք են գտել մասնավոր հատվածում։Պատշաճ կազմակերպվել է տարբեր երկրներից և մի շարք միաջազգային ու տեղական բարեսիրական կազմակերպություներից ստացված հումանիտար բեռը Շիրակի մարզ տեղափոխումը, ինչն էլ ըստ կարիքների գնահատման տրամադրվել է բռնի տեղահանված մեր բարեկամներին։
Նշենք, որ մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբերը շարունակում են այցերն ու հանդիպումները` նպատակ ունենալով հանդիպել բոլոր ընտանիքների հետ, լսել խնդիրներն ու կարիքների գնահատման հետ նաև արագ լուծելու դրանք։

Աժ պատգամավոր -------- իր խոսքում նշել է, որ ԱԺ-ում քննարկվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող տարաբնույթ հարցեր և մշակվում են օրենքներ, և շատ կարևոր է, որ պատգամավորները հենց առաջին ձեռքից տեղեկանան խնդիրների մասին, ինչի համար էլ նախաձեռնվել են այս ձևաչափի հանդիպումները։
Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացված և իրականացվելիք ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման ծրագրին, հանգամանալից ներկայացվել մանրամասները։
Նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով կախված բնակավայրից հատկացնել 3-5 միլիոն դրամ։ Առաջնահերթություն է տրվելու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, անչափահաս երեխաներ ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին, խոցելի խմբերի ընտանիքներին։
Հանդիպումն անցել է անկաշկանդ հարցուպատասխանի, հաղորդակցության մթնոլորտում, պատասխանատուները լսել են բարձրացված բոլոր հարցերը, տրվել են պատասխաններ և պարզաբանումներ։
Вы отправили
17:44
Аракс
Аракс Киракосян

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20