Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են «Գյումրիի սելեկցիոն կայանի» գործունեությանն առնչվող հարցեր

22.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Նորիկ Մկրտչյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կայանի գործունեությանն առնչվող հարցեր։
Կարևորելով կայանի դերը, ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում՝ մարզպետը նշել է, որ սելեկցիոն կայանի զարգացումը և որակյալ արտադրանք ունենալը կարևոր նշանակություն ունի։
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններից ստացված և ակնկալվող բերքի ցուցանիշներին։ Ընկերությունն այս տարի մշակել է 100 հա աշնանացան ցորեն, միջին բերքը տատանվում է 35-38 ց-ի սահմաններում։
Նշենք, որ սելեկցիոն կայանի գիտաշխատողները ստեղծում են Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ու բարձր բերքատվություն ապահովող սերմատեսակներ: Գիտափորձերից հետո ցորենի, գարու, հատիկընդեղենի և այլ սերմատեսակները հավաստագրվում են գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնում: Կայանը ցանքով զբաղվողներին առաջարկում է սեփական արտադրության հավաստագրված տարբեր սերմեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20