Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում կայացել են «Սպորտլանդիա-2024»» մարզական միջոցառման Շիրակի մարզային փուլի մրցումները

22.04.2024

Գյումրիում կայացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա-2024»» մարզական միջոցառման Շիրակի մարզային փուլի մրցումները։
Մասնակիցները միջոցառման համայնքային փուլերում հաղթող և մրցանակակիր դարձած դպրոցական թիմերն են եղել, որոնցում ընդգրկված են եղել 5-ական տղա և աղջիկ։
Սպորտլանդիայի ծրագրում ընդգրկված են եղել՝ «Խաղային փոխանցավազք», «Փոխանցավազք արգելքների հաղթահարումով», «Փոխանցավազք մարմնամարզական օղակներով», «Վարժություն մանկական երկանիվ հեծանվով», «Վարժություն բասկետբոլի գնդակով» և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերը։
1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված հավաստագրերով և գավաթներով։
Հաղթող թիմերն իրավունք են ստացել Շիրակի մարզը ներկայացնելու մայիսի 8-9-ը /1-3-րդ դասարաններ/ և մայիսի 15-16-ը/4-6-րդ դասարաններ/ Լոռու մարզկենտրոն Վանաձորում կայանալիք սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21