(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
23.04.2024
Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները, ապրիլի 22-ի դրությամբ իրականացվել է շուրջ 6000 հա գարնանացան գարու, 52 հա գարնանացան ցորենի, 30 հա եգիպտացորենի, 1200 հա վարսակի, 1400 հա կարտոֆիլի, 450 հա բանջարանոցային մշակաբույսերի և 1200 հա կերային մշակաբույսերի ցանք։ Մարզում իրականացվել է 13500 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։ Ոռոգման սեզոնի ընթացքում ոռոջման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով` մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում, որոնք այժմ էլ շարունակվում են։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ կուտակված ջուր կա։ Այսօրվա դրությամբ Կառնուտի ջրամբարում կուտակված է 11․4 մլն մ3 ջուր։
← Վերադառնալ ցուցակին
↑ Դեպի վեր
Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումներն, առաջարկություներն ու նամակները
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: