Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն այցելել է Արթիկ համայնք
23.04.2024
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր հետևել են համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Պետություն-համայնք համագործակցությամբ Արթիկի Սարալանջ բնակավայրում վերանորոգվել է մշակույթի տունը, ծրագրի ընդհանուր ծրագրի արժեքը 41,2 մլն դրամ է, դիտարկվել են կատարված աշխատանքները, նշվել՝ բացթողումները, շինարարին հանձնարարվել է ամենասեղմ ժամկետում անել հնարավորը արձանագրված թերացումները վերացնելու համար։
Աշխատանքային խումբը հետևել է նաև «Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 174,5 մլն դրամ է։ Շինարարությունն ավարտական փուլում է, կապալառուին հանձնարարվել է ավարտել դրանք և բացառել թերացումները։