Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները այցելել են Ջարդի՝ Հերհերի ձոր

24.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, զինվորականները, մտավորականներն ու հյուրերը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրվել հուշակոթողին։
«Մարդկության դեմ ուղղված այսօրինակ ոճրագործությունները դատապարտելի են, մենք հիշում ենք, խնկարկում, հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Մեծ Եղեռնը, սակայն պետք է ապրել, արարել, շենացնել մեր երկիրը, մեր աշխատանքով պետք է հզորացնենք մեր հայրենիքը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21