Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2024

Սիրելի՛ հայրենակիցներ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման այս օրը մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առաջ։ 109 տարի անց դարձյալ խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին, ի լուր աշխարհի բարձրաձայնում նմանը չունեցող ոճրագործության մասին, որպեսզի կանխարգելվեն, երբեք չկրկնվեն մարդկության դեմ ուղղված այսօրինակ հանցագործությունները։
Վստահ եմ՝ հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել և աշխարհին թույլ չենք տալու մոռանալ այն մասին, որ հայը դարձավ Օսմանյան կայսրության հանցավոր արարքների զոհը։ Հայ ժողովուրդը ենթարկվեց զանգվածային կոտորածների և բռնության։
Այսօր, առավել քան երբևէ, պետք է մեր գործողություններն ուղղենք դեպի համայն մարդկություն, որպեսզի հարգվի մարդու արժանապատվությունն ու իրավունքները և յուրաքանչյուր ոք ապրի իր հայրենիքում՝ ապահով ու անվտանգ։
Հարգելինե՛րս, բոլոր մարտահրավերներին դեմ հանդիման շարժվելով՝ համատեղ ջանքերով միայն կկարողանանք դրանք հաղթահարել, քայլել գլուխներս բարձր, մեր երկրին էլ երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն:
Խաղաղ լուսաբացներ Հայաստան աշխարհին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21