Նորություններ
Կառավարության որոշմամբ գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար
25.04.2024
Կառավարության այսօրվա որոշմամբ գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար։
58 մլն 34 հազար դրամ գումար է նախատեսվել Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ 118+900 հատվածի հիմնանորոգման արդեն ավարտված աշխատանքների ֆինանսավորման համար՝ Ազատանից դեպի Շիրակ օդանավակայանի խաչմերուկ տանող 5,7 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների մասով։
1,8 մլն դրամ գումար նախատեսվել է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածի հիմնանորոգման 2024 թվականին իրականացվող աշխատանքների համար։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։ Ճանապարհահատվածում ընդգրկված են Սասունցի Դավթի, Ղարիբջանյան, Բաղրամյան, Սակաձե, Գրիգոր Նարեկացի փողոցները և էստակադան։