Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

27.04.2024

 Սիրելի՛ շիրակցիներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ:
Քաղաքացու օր ունենալն ինքնին նշանակում է, որ մեր պետության, մեր կառավարության գործունեության առանցքային նպատակներից մեկը ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատումն է երկրում, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքացուն որպես բացառիկ արժեք դիտարկելը։
Քաղաքական, հանրային և տնտեսական գործունեությունն ազատ է մեր երկրում։ Չկա որևէ միտք, գաղափար, տեղեկատվություն, որ հնարավոր չէ հանրությանը հասցնել։
Չնայած նրան, որ պատմական այս կարճ ժամանակաշրժանը լի էր մեծ մարտահրավերներով, տարբեր ոլորտներում ծագած բազմաթիվ դժվարություններով, այնուամենայնիվ, պետականության պահպանման ու զարգացման համար արվում է հնարավոր ամեն ինչ:
Հայ ժողովրդի ոգին միշտ ամուր է եղել, անգամ ամենաօրհասական պահերին կարողացել ենք դժվար կացությունից դուրս գալ և դուրս գալ համախմբվածության շնորհիվ:
Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյուներն են, որոնց վրա պիտի կառուցենք մեր լուսավոր ապագան:
Հանուն ազատության, հանուն արժանապատիվ կյանքի հիմա, առավել քան երբևէ, միասնական պետք է լինել։
Արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու խոչընդոտներով լի այս ճանապարհն անցնելիս վստահաբար հաջողելու ենք։
Շնորհավոր տոնդ, Հայաստանի հպարտ քաղաքացի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51