Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հետևել է Ազատանի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքներին

29.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ազատան բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 384 աշակերտական տեղով դպրոցի շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։
Մարզպետը զրուցել է շինարարի հետ, հետաքրքրվել աշխատանքների տեմպերից ու որակից․ «Ինձ համար չափազանց կարևոր է, որ դպրոցի շինաշխատանքներն ավարտվեն ժամկետների մեջ, բայց այդ ժամկետներ ասվածը չխանգարի աշխատանքների որակով իրականացնելուն, լուրջ ծրագիր է, որի անթերի իրականացումը առաջնային կարևորություն ունի»։
Կապալառուն մարզպետին տեղեկացրել է, որ այժմ շինարարության վրա 7 տասնյակից ավելի մասնագետ-շինարար է աշխատում, արվում է ամեն ինչ տեմպերը արագացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20