Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք ընտանիքների

29.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այսօր հերթական անգամ այցելել են Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք ընտանիքների:
Պատասխանատուները սկզբում տեսակցել են Լանջիկ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում բնակություն հաստատած ընտանիքներին, լսել են նրանց մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերին։
Մարալիկի սոցիալական թաղամասում հաստատված ընտանիքների հետ զրույցում բարձրացվել են առողջապահական, աջակցության տրամադրման հետ կապված հարցեր։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին հավաստիացրել են, որ ՀՀ կառավարության կողմից արվում է հնարավորը նրանց հոգսերի թեթևացման համար, կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերից զատ, մշակվում են նաև երկարաժամկետ ծրագրեր, որոնց իրականացմամբ կլուծվեն նրանց առջև ծառացած խնդիրները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20