Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.05.2024

 Սիրելի՛ շիրակցիներ
Շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա՝ մայիսի 1-ի առթիվ:
Աշխատասեր և ստեղծարար, աշխատանքի նկատմամբ պատասխանատու, սեփական քրտինքով օրվա հացը վաստակելու ազնիվ մղումներով լի՝ այսպես կարելի է բնութագրել բազմաթիվ դժվարություններ, փորձություններ տեսած շիրակցուն, ով բազմիցս ապացուցել է, որ կարող է հաղթահարել մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով։
«Աշխատասիրությունը բոլոր առաքինությունների մայրն է»․ ճշմարիտ ասված խոսքեր են, որով պետք է առաջնորդվենք յուրաքանչյուր օր։ Պատահական չէ, որ հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի շնորհը կարելի է տեսնել աշխարհի տարբեր ծայրերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտել ենք մեր երկրում ու պետք է շարունակենք կառուցել, ստեղծել ու ապացուցել, որ հայ ժողովուրդը արարող մտքի, անկոտրում ոգու տեր է, որ կարող է քարից հաց քամել։
Վստահաբար կարող ենք ասել, որ մեր Կառավարությունը ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանի քաղաքացին ունենա հայրենի հողում սեփական աշխատանքով ընտանիքի կարիքները հոգալու, նորմալ կենսապայմաններ ապահովելու հնարավորություն: Խնդիրներ կան, բայց վստահ եմ՝ հաղթահարելի են, եթե դրանց լուծման համար կա անկոտրում կամք ու վճռականություն։
Հարգելիներս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ։
Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` արդար ու քրտնաջան աշխատանքում, բոլոր նախաձեռնություններում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:27:33