Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանի հիշատակին նվիրված հուշ երեկո

02.05.2024

 Գյումրիում այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանի հիշատակին նվիրված հուշ երեկո։
Միջոցառումն անցել է լեփ լեցուն դահլիճում:
Երեկոյի ընթացքում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և հայտնի երգիչ-երգչուհիների, երաժիշտների կատարմամբ հնչել են Մուրադ Մալխասյանի երգացանկից երգեր՝ հանդիսատեսին մեկ անգամ ևս հիշեցնելով տաղանդաշատ շիրակցու անզուգական ձայնի մասին։
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրենը երգի վարպետ էր, հայ երգը, շիրակյան մեղեդիները հայրենիքում, սփյուռքում ու աշխարհի տարբեր երկրներում սիրով էր տարածում՝ վստահ լինելով, որ հոգու ձայնով երգելն արվեստ է ու այդ կերպ կարելի է հայտնել սեր ու բարիություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:27:33