Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»

03.05.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Գյումրու «Երեխաների տուն», որտեղ մասնակցել է սաների փոքրիկ միջոցառմանը՝ նվիրված հայրենիքին, խաղաղությանն ու Գյումրուն։
Մուշեղ Մուրադյանը, կարևորելով երեխաների համար լիարժեք պայմանների ապահովումն ու որակյալ ծառայությունների մատուցումը՝ նշել է․ «Անչափ հուզիչ, միևնույն ժամանակ շատ գոհացուցիչ է, երբ տեսնում ենք, թե ինչքան աշխատանք, ջանք ու հոգատար մոտեցում է ցուցաբերվում առողջական խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ, այս փոքրիկ միջոցառումն այդ հոգացավ մոտեցման, վերաբերմունքի արդյունք է, միայն աշխատանքը քիչ է նման արդյունքի հասնելու համար, նվիրյալ լինելով է հնարավոր ստեղծել ջերմ ու տաքուկ անկյուն, որտեղ երեխաները կկարողանան ուսում ստանալ»։
Մարզպետը հաստատության տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է «Երեխաների տանը», ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, ծառայություններին, զրուցել աշխատակիցների և սաների հետ։ Մուշեղ Մուրադյանը եղել է թերապիայի սենյակներում, ընդհանուր ննջարաններում, դասասենյակներում, հատուկ կրթության սենյակներում:
Նշենք, որ Գյումրու «Երեխաների տանը» շուրջօրյա խնամքի և պաշտպանության ծառայություններ են ստանում մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններով 0-8 տարեկան երեխաները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 11:11:46