Նորություններ
«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավն անցկացվել է Մարալիկում
08.05.2024
«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավն այսօր անցկացվել է Մարալիկում, միջոցառումը մեկնարկել է քայլերթով, որից հետո տաղավարներում իրականացվել են առողջ վարքագծի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումներ:
Շիրակի մարզպետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Անիի համայնքապետարանի կողմից կազմակերպված առողջ ապրելակերպի արշավի ժամանակ հանրությունը տեղեկացվել է տարեկան սքրինինգների անհրաժեշտության մասին, իրազեկվել արյան ճնշման, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի չափման, մարմնի զանգվածի ինդեքսի որոշման անհրաժեշտության մասին:
Արշավին միացել են դպրոցականներն ու նրանց ծնողները։
Կազմակերպվել են`առողջ սննդի պատրաստման տաղավարներ,
մշակութային միջոցառումներ` ավանդական, սպորտային և խմբային խաղերի ձևով,
տաղավարներ` առողջության հիմնական սքրինինգների իրականացման համար,
տաղավարներ` բերանի խոռոչի խնամքի, մաշկի խնամքի և հիգիենայի պահպանման, ծխելու և ալկոհոլի դեմ պայքարի վերաբերյալ:
Հիշե՛ք, որ առողջ սովորություններ ձևավորելով` հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները: