Նորություններ
Կառավարության որոշմամբ 119 մլն 409 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին
08.05.2024
Կառավարության այսօրվա որոշմամբ 119 մլն 409 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակին։
Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով, սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։