Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շրջայցով եղել է մանկապարտեզներում

08.05.2024

 Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն այսօր շրջայցով եղել է «Լապտերիկ», «Գոհար», «Հենզել և Գրետել» մանկապարտեզներում, որոնք վերանորոգվել են «Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ 126 մլն 901 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 70 տոկոսը տրամադրելու է Կառավարությունը։
Պատասխանատուները շրջել են մանկապարտեզներում, դիտարկվել են իրականացված աշխատանքները, արձանագրվել բոլոր թերացումներն ու խնդիրները, որոնց վերացման համար տրվել են հանձնարարականներ։
Աննա Մարտիկյանն ընդգծել է, որ Շիրակի մարզպետի հանձնարարականն է՝ բոլոր աշխատանքներն ուսումնասիրել հավուր պատշաճի և անել հնարավորը թերություններն ամենակարճ ժամկետներում վերացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41