Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների 2024 թվականի թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը

08.05.2024

 Ախուրյան համայնքի Ախուրիկ-Առափի բնակավայրերի միջև ընկած 3,5 կմ երկարությամբ ավտոճանապարհին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների 2024 թվականի թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը։
Միջոցառմանը մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի 14 հիմնական և 33 միջնակարգ դպրոցների թիմեր։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 2 աղջիկ։ Մարզային ընտրական փուլում հաղթող ճանաչված դպրոցը իրավունք կստանա Շիրակի մարզը ներկայացնելու մայիսի 17-18-ը Դիլիջանի Պարզ լճին հարակից տարածքում անցկացվող հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 11:11:46