Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից պատվոգրեր են հանձնվել պարարվեստի ոլորտի մի շարք ներկայացուցիչների

08.05.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր, պարարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի, նվիրված և անբասիր աշխատանքի համար, մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից պատվոգրեր է հանձնել պարարվեստի ոլորտի մի շարք ներկայացուցիչների։
Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին՝ փոխանցելով մարզպետի բարեմաղթանքներն ու գնահատանքի խոսքերը․ «Հայկական պարը մեր ինքնության պահպանման կարևոր բաղադրիչներից է եղել, պարը հայկականի ու մեր դարերի պատմության մասին է միշտ պատմել առանց խոսքելու։ Ուրախ եմ, որ համահայկականի հետ մենք ունենք նաև Շիրակին բնորոշ պարեր, որոնց զարգացման ու հնարահռչակման համար ևս քայլեր են ձեռնարկվում այժմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայկական պարի զարգացման, հայկական պարը տարբեր բեմերում ցուցադրելու համար։ Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, բարձր է գնահատում ձեր աշխատանքն ու մաղթում ձեզ նորանոր ձեռքբերումներ»։
Ներկաները շնորհակալություն են հայտնել ջերմ վերաբերմունքի և արված գործը կարևորելու համար՝ նշելով, որ պարտավորեցնող է, երբ գնահատվում է աշխատանքը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են պարարվեստի բնագավառում առկա խնդիրներն ու անելիքները, պարի նկատմամբ մատաղ սերնդի հետաքրքրության բարձրացմանը միտված քայլեր ձեռնարկելուն առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52