Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

08.05.2024

 Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի երկրապահներ
Մայիսի 8-ը` Երկրապահի օրը, կրկին առիթ է մեզ` բոլորիս, որ երախտիքի ու գնահատանքի խոսքեր հղենք հայրենիքի, հայրենի հողի համար պայքարած ու պայքարող երկրի պաշտպաններին` Երկրապահներին։
Երկրապահ կամավորականների միությունն անցած 3 տասնամյակից ավելի բարդ ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, մեծ ավանդ ու ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության կայացման ու պաշտպանության գործում։
Երկրապահ կամավորականների միությունը այժմ էլ անում է հնարավորը թե երկրի պաշտպանության, թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:
Խոնարհումս հայրենիքի համար ընկած, բայց երբեք չծնկած բոլոր նվիրյալ երկրապահների հիշատակի, նրանց ուժեղ ընտանիքների առջև։
Սիրելի երկրապահներ, շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, հավատացած եմ` հանուն հայրենի հողի պայքարել եք ու կշարունակեք նույն կերպ այժմ էլ, ձեր սխրանքն ու անձնազոհ նվիրումը երբեք չի մոռացվի։
Ասում են` սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ։
Մաղթում եմ բոլոր երկրապահներին, մեր հող ու ջրի, մեր անսասան լեռների, անառիկ ձորերի համար պայքարած քաջորդիներին, նրանց ընտանիքներին, հայրենասեր մեր ազգին խաղաղություն, անամպ երկինք ու միաբանություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52