Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հետևել են Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին
10.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին։
Պատասխանատուները շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին, արձանագրել բոլոր թերացումներն ու խնդիրները, որոնց վերացման համար տրվել են հանձնարարականներ։
«Զանգակ» մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, բոլոր հարմարություններով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 207 մլն 998 հազար դարամ։ Աշխատանքները գրեթե ավարտված են, անհրաժեշտ է կատարել բակի բարեկարգում և որոշ ներքին հարդարման աշխատանքներ։
Աննա Մարտիկյանը նշել է, որ մարզպետի անմիջական հանձնարարականն է անել հնարավորն անգամ ամենափոքր խնդիր չունենալու համար, անընդունելի կհամարվեն բոլոր այն ծրագրերը, որոնցում առկա են թերացումներ։