Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյանի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են

11.05.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։
Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։
Երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։
Քննարկվել են մանկապարտեզի գործարկմանը, մասնավորապես, ՀՈԱԿ-ի ստեղծմանն ու նորակառույց մանկապարտեզն անխնամ չթողնելուն առնչվող հարցեր։
Նշենք, որ Կառավարության որոշմամբ մի քանի օր առաջ 119 մլն 409 հազար դրամ էր հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20