Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.05.2024

 Սիրելի՛ բուժքույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ:
Ձեր դժվար, բայց պատասխանատու աշխատանքը մարդկային կյանքի ու առողջության պահպանմանն է միտված, ձեր հոգատար, անմիջական ու ջերմ վերաբերմունքի շնորհիվ է նաև, որ մեր քաղաքացիները կարողանում են հաղթահարել տարբեր հիվանդություններ։
Մասնագիտական տոնը ևս մեկ առիթ է խոսելու բուժքույրերի անձնվեր ու նվիրումով աշխատանքի մասին, որ բժիշկների կողքին օրնիբուն պայքարում են մարդկանց բուժելու, նրանց ժպիտ ու առողջություն պարգևելու համար։
Բարդ գործում ձեզ մաղթում եմ անսպառ հաջողություններ, որ այսուհետ էլ շարունակեք պատվով կրել ճերմակ խալաթը, լինեք նեցուկ ու ապավեն բուժման կարիք ունեցող բոլոր բուժառուների համար։
Անփորձանք աշխատանք ու քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52