Նորություններ
Դիտարկել են «Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
13.05.2024
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ, այսօր դիտարկել են «Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները։ Պատասխանատուները եղել են Մուշ 2 թաղամասի 7-1 շենքում , Անի թաղամաս 7ա շենքում և Պ․ Սևակ 1 շենքերում։
Մարզպետի տեղակալը շինարարի հետ զրույցում նշել է, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հստակ հանձնարականն է, որ աշխատանքներում արձանագրված նկատառումներն ու թերությունները վերացվեն ամենասեղմ ժամկետներում։
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 816,5 մլն դրամ է, Կառավարությունը տրամադրելու է գումարի 50 տոկոսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ 25, համայնքը հատկացնելու է գումարի 25 տոկոսը։
Ծրագրով իրականացվել է շենքերի էներգախնայողության արդիականացում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների (շքամուտքերի, միջանցքների) վերանորոգում է կատարվել։ Շահառուների թիվը 700 է։