Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում

15.05.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով այսօր եղել է Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ Մուշեղ Մուրադյանը հետևել է համայնքում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։
Մարզպետը հերթական անգամ դիտարկել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքները։ Կանգառներ են եղել Լուսաղբյուր, Բագրավան բնակավայրերի հարակից հատվածներում։
Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 23+250 – կմ 37+500 և կմ 45+300 – կմ 60+200 հատվածի հիմնանորոգման համար (շուրջ 23.5 կմ երկարությամբ մարզի տարածք) ՀՀ կառավարությունը նախատեսել է 3 մլրդ 847 մլն դրամ։
Ճաանապարհի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2022 թվականին։
Իրականացվել են հին ճանապարհի գոյություն ունեցող ծածկի քանդման, հեռացման, նոր հիմքերի տեղադրման աշխատանքներ։ Շինարարը «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ն է։
Շրջայցի ժամանակ քննարկվել են նաև ոռոգման համակարգերի նորոգման, բնակավայրերին հարակից տարածքների բարեկարգմանն առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52