Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Անի համայնքի ղեկավարի և աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Անիպեմզա բնակավայրում

15.05.2024

 Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Անի համայնքի ղեկավարի և աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Անիպեմզա բնակավայրում, մարզպետը նախ հետևել է պատմաճարտարապետական ու հոգևոր ամենաարժեքավոր կառույուցներից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանության աշխատանքներին, որոնք իրականացվում են ԱՄՆ դեսպանության «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Հիմնադրամը 175 հազար ԱՄՆ դոլար կոնսերվացման դրամաշնորհ է հատկացրել պատերի ամրացումների, քայքայված քարերի փոխարինման, ջրահեռացման համակարգի ապահովման, հուշարձանի տարածքի բարելավման և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորման համար։
Շինարարը մարզպետին ներկայացրել է արդեն իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Այնուհետև մարզպետը համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Անիպեմզայում, եղել բնակավայրի նախկին մշակույթի տանը։ Քննարկվել է մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման հարցը, որոնց գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքնման համար նախորդ տարի ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52