Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները եղել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում

15.05.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր եղել է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում։ Պատասխանատուները դպրոց են այցելել տանիքի կաթոցների հետ կապված խնդրի հետքերով։ Մարզային իշխանության ներկայացուցիչները շրջել են դպրոցում, տեղում ծանոթացել առկա իրավիճակին, քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակներ։
Նշենք, որ 2022 թվականին Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում վերանորոգվել է 3820 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով դպրոցի տանիքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն դրամ։
Աշխատակազմի պատասխանատուները Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Ալբերտ Այվազյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ եղել են նաև Ախուրյանի «Հեքիաթ» մանկապարտեզում։ Մոտ երկու ամիս առաջ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մանկապարտեզում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած թերացումներն ամենաարագ ժամկետներում վերացնելու խիստ հրահանգ էր տվել: Այսօրվա շրջայցից հետո ևս, դեռևս մնացած թերացումները վերացնելու հանձնարարական է տրվել շինարարին։
«Հեքիաթ» մանկապարտեզի ՀՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում» սուբվենցիոն ենթածրագրի կապալի պայմանագրային արժեքը 35 մլն 951 հազար դրամ է, Կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը՝ 25 մլն 166 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սիմա Շին» ՍՊԸ-ն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52