Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
15.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքի միջազգային օրվա առիթով։
Ընտանիքը մեր հասարակության կարևորագույն մասնիկն է, որտեղ ձևավորվում և ծիլեր են առնում մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, հոգատարությունը, սրտացավությունը, հարգանքն ու սերն ավագ ու կրտսեր սերունդների նկատմամբ։
Հայերիս համար ընտանիքը միշտ եղել է այն վայրը, որտեղ երեխաները պաշտպանված են, երիտասարդների նախաձեռնողականությունը՝ ողջունելի, ծերերն էլ հարգված ու գնահատված են։
Ընտանիքի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրները պետության ուշադրության կենտրոնում եմ։ Այսօր մեր Կառավարությունը հստակ ծրագրեր է իրականացնում նորաստեղծ, բազմազավակ ու անապահով ընտանիքներին աջակցելու, նրանց սոցիալական, բնակարանային, զբաղվածության խնդիրները լուծելու համար:
Մնում է բոլորիս ջանքերը մեկտեղենք, որպեսզի ունենանք առողջ, բարեկեցիկ ու պաշտպանված ընտանիքներ, չէ որ ընտանիքը բյուրեղի է նման՝ կոտրվելու դեպքում վերականգնելը իմաստազրկվում է։
Հարգելիներս, մեկ անգամ ևս շնորհավորելով այս առանձնահատուկ օրվա առթիվ` բոլորիս օջախներին մաղթում եմ երջանկություն ու խաղաղություն, ընտանեկան ջերմություն, սեր և անմնացորդ նվիրում միմյանց նկատմամբ։