Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում «ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթղթի մշակման հետ կապված հարցերի շուրջ

16.05.2024

 Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կառավարության պատվիրատվությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթղթի մշակմանն առնչվող հարցեր։
 Հանդիպմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին և նշել, որ փաստաթղթի մշակումը հնարավորություն կտա ունենալ մեր երկրի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման ոլորտներում վերջին տարիներին կատարված աշխատանքների իրական պատկերը, ինչպես նաև նոր համագործակցության հեռանկարներ կբացի:
Մարզպետի տեղակալը վստահեցրել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների սահմաններում կաջակցի փաստաթղթի մշակման աշխատանքներին։
✅Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր ևս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52