Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալները հյուրընկալել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին

16.05.2024

 Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանն այսօր հյուրընկալել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին և նախարարության պատասխանատուներին։
Հանդիպմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, համայնքների ղեկավարների տեղակալները, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզի պատասխանատուները, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, շահագրգիռ այլ անձինք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետությունում սպանդանոցային կետերի կառուցման, կարողությունների զարգացման, շահագործման, օրենսդրական կարգավորումների բարելավման խնդիրներին առնչվող հարցեր:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մատիկյանը ողջունել է ներկաներին, խոսելով մարզում սպանդանոցների կարևորության մասին՝ նշել է, որ նման օպերատիվ ու բազմակողմանի քննարկումների արդյունքում հնարավոր կլինի վեր հանել բոլոր կողմերին մտահոգող հիմնահարցերը և գտնել լուծման ուղիներ։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և մասնագետները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են սպանդանոցային կետերի պահանջարկին, չափորոշիչներին, նոր սարքավորումների ձեռքբերման ընթացակարգերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52