Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 8 բաժին
17.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 8 բաժին։
Վարչություն պետի տեղակալ Հարություն Ազգալդյանի և ՆԳՆ ՃՈ Գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետ Արմանուշ Մովսեսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառույցում, ծանոթացել աշխատանքներին, մաքսազերծման գործընթացի կազմակերպմանը, ընթացակարգերի առանձնահատկություններին։
Բաժնի գործունեությունը ներկայացնելով՝ Հարություն Ազգալդյանը նշել է, որ այստեղ կատարվում են մաքսային ձևակերպումներ, տրանսպորտային միջոցների հաշվառում, պետհամարանիշների տրամադրում և մի շարք այլ գործառույթներ: Կառույցը օրական միջին ցուցանիշներով սպասարկում է 150 քաղաքացու, պատրաստ է մինչև 600 քաղաքացու սպասարկել։
Մարզպետը հետաքրքրվել է ծառայությունների որակով՝ կարևորելով քաղաքացիների և տնտեսվարողների բարձր որակով սպասարկումը, մատչելի մոտեցումներն ու գործարքների դյուրին իրականացումը։
Գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետի ուղեկցությամբ մարզպետը եղել է նաև այն լսարանում, որտեղ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացիները քննություն են հանձնում։ Արմանուշ Մովսեսյանը ներկայացրել է ընթացակարգերը և նշել, որ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով, քաղաքացիները սկզբում հոգեբանական երեք հարցերի են պատասխանում, որոնց ճիշտ պատասխանելուց հետո նոր էկրանին բացվում է քննական բուն հարցաշարը, որը բաղկացած է 20 հարցերից։