Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

18.05.2024

 Թանգարանների հարգելի աշխատակիցներ, թանգարանային գործի նվիրյալներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Թանգարանների միջազգային օրվա առթիվ։
Հայ ժողովրդի անցած ճանապարհի, բացառիկ ստեղծագործությունների, կերտած փառավոր էջերի մասին պատմող թանգարանային ֆոնդերում ամբարված են իրեղեն ապացույցներ, որոնք մեր հնամենի երկրի պատմության լուռ վկաներն են։ Այդ անգնահատելի վկայություններն ու գանձերը պահպանելն ու սերունդներին փոխանցելը թանգարանների միջոցով է ստացվել նաև, այստեղ կարևոր են եղել մասնագետների, այս գործի նվիրյալների ջանքերն ու ներդրումը։
Ուրախալին այն է, որ այսօր թանգարանները կիրառում են հաղորդակցման արդի ձևեր ու եղանակներ՝ հավաքածուները նոր մոտեցումներով և ձևաչափերով հասարակությանը ներկայացնելու, երիտասարդ սերնդի հետաքրքրվածությունը մեծացնելու համար:
2024-ը թանգարանների գործունեության համար արգասաբեր կարելի է համարել թեկուզ միայն «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վավերացման տեսանկյունից, որը ոչ միայն թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորման, այլ նաև՝ հավաքածուների անձեռնմխելիության ապահովման, թանգարանների շենքերի անվտանգությունն ապահովելու, աշխատակիցների իրավունքների ու պարտավորությունների կանոնակարգման առումով էր կարևոր։
Հարգելիներս, ձեր աշխատանքն անգնահատելի է․ ձեր միջոցով են հասանելի դառնում համաշխարհային ու ազգային արժեքները, հնություններն ու մեր հայրենիքի պատմության էջերը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, ընտանեկան ջերմություն, արգասաբեր ու արդյունավետ գործունեություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52