Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շարունակում է շրջայցերը համայնքներ

20.05.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շարունակում է շրջայցերը համայնքներ՝ հետևելու սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։ Հերթական այցով Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում։
Պատասխանատուներն այցելել են Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայր, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում կառուցվել է 490 քմ մակերեսով, 2 խմբի՝ 50 սաների համար նախատեսված տիպային մանկապարտեզ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70 տոկոսը պետության համամասնությունն է կազմում, 30 տոկոսը՝ համայնքային բյուջեինը։ Իրականացվել են շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման, տանիքի կառուցման, ներքին հարդարման, բակի բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքային խումբը շրջել է մանկապարտեզում, զրուցել շինարարի հետ, ծանոթացել աշխատանքերին՝ նշելով, որ արձանագրված թերացումները պետք է վերացվեն ամենասեղմ ժամկետներում։
Պատասխանատուների հաջորդ կանգառը Ջրառատ բնակավայրում է եղել, բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է երկու փուլով, կառավարությունը տրամադրել է առաջին փուլի գումարի 60 տոկոսը, իսկ երկրորդ փուլի համար կառավարության համամասնությունը կազմել է 70 տոկոս։
Աշխատանքային խումբը եղել է նաև Լեռնուտ բնակավայրում, որտեղ կառուցվել է 30 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Շինաշխատանքների համար նախատեսվել է 71 մլն 797 հազար դրամ, որտեղ պետության մասնաբաժինը՝ 43 մլն 77 հազար դրամ։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ Աննա Մարտիկյանը Զավեն Մանուկյանի հետ քննարկել են ՀՈԱԿ-ների ձևավորման գործընթացին առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52