Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոկտեմբերի 11-31-ը ՀՀ-ում կանցկացվի գյուղատնտեսական հերթական համատարած հաշվառումը

20.05.2024

Հոկտեմբերի 11-31-ը ՀՀ-ում կանցկացվի գյուղատնտեսական հերթական համատարած հաշվառումը։
Գործընթացի կազմակերպչական հարցերն ու առաջիկա անելիքներն են այսօր քննարկել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Վիճակագրական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Անահիտ Մարգարյանը։
Գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացվելու է վիճակագրական տվյալների շտեմարաններ ձևավորելու նպատակով, որոնք կօգտագործվեն գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն և ծրագրեր մշակող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները։
Հաշվառման կազմակերպչական աշխատանքները Շիրակի մարզում համակարգելու է «ՀՀ-ում 2024-ի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովը», որի նախագահը Շիրակի մարզպետն է լինելու։
«Մարզային հանձնաժողովը ամենասեղմ ժամկետներում կձևավորվի, հանձնաժողովականները կստանան անհրաժեշտ հանձնարարականները, Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների շրջանակում կաջակցի Վիճակագրական կոմիտեի մարզային վարչությանը գործընթացի թե կազմակերպչական մասը հավուր պատշաճի իրականացնելու, թե հաշվառումը առանց խոչընդոտների անցկացնելու համար»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Անահիտ Մարգարյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրականանցնելու են հաշվարարները, գործընթացում Շիրակի մարզում կներառվեն շուրջ 400 հաշվարարներ։ Վերջիններս տեղեկատվություն տրամադրողներից՝ գյուղաբնակ անհատական տնային տնեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից հավաքագրում են համընդգրկուն տվյալներ գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ։
Գյուղատնտեսության կառուցվածքին են վերագրվում գյուղատնտեսական նշանակության հողերը, մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, հողերի ոռոգման աղբյուրները, գյուղատնտեսական կենդանիները, տեխնիկան, շինությունները, մարդկային և նյութական առկա ռեսուրսները։
Օրենքով սահմանված կարգով, համատարած հաշվառումները կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Վերջիններս պարտավոր են սպառիչ պատասխաններ տալ հարցաթերթի բոլոր հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 11:11:46