Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքում երկրորդ տեղը զբաղեցրած թիմին

22.05.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքում երկրորդ տեղը զբաղեցրած Շիրակի մարզի Առափիի միջնակարգ դպրոցի թիմին։
Մարզպետը ողջունել և շնորհավորել է Շիրակի մարզը պատվով ներկայացրած թիմի անդամներին․ «Ուրախ եմ մեր հարկի տակ հանդիպելու ձեզ, դուք ոչ միայն ձեր դպրոցի, այլև Շիրակի մարզի պատիվը բարձր եք պահել։ Ինձ համար առանձնակի ուրախալի է տեսնել նախաձեռնողականություն, համերաշխություն և միասնականություն։ Իրավամբ, «Վարչապետի գավաթ» մրցաշարը դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման լավագույն հնարավորություններից է, այն նաև միասնականության և թիմային պայքարի դրսևորման լավագույն միջոց է։ Շիրակի մարզը միշտ մարզական դարբնոց է եղել, մեր մարզիկները տասնամյակներ շարունակ բազմաթիվ մեդալներ են նվաճել: Վստահ եմ՝ ձեռքբերումնեը շարունակական կլինեն, հաջորդ տարի գրանցելու ենք առավել լավ արդյունքներ»,- նշել է Շիրակի մարզպետը:
Դպրոցականները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար, պատմել են իրենց տպավորությունների մասին, փաստել, որ պատրաստվել էին առաջին հորիզոնականում հայտնվելու վճռականությամբ ու թեև գրավել են երկրորդ տեղը՝ վստահեցրել են, որ հաջորդ տարի նպատակին հասնելու համար կկրկնապատկեն ջանքերը:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքում դպրոցական թիմին լավագույնս պատրաստելու, նվիրված և անբասիր աշխատանքի համար պատվոգրով է պարգևատրել «Առափիի միջնակարգ դպրոցի» ֆիզկուլտուրայի ուսուցիչին, թիմային խճուղավազքին լավագույնս մասնակցության և մարզական ակտիվության համար՝ թիմի բոլոր անդամներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52