Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան

22.05.2024

 «Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել»,- Շառլ Ազնավուր
Իսկ ապրել մեծագույն արվեստագետը կարողացավ այնպես, որ կենդանության օրոք արդեն լեգենդ համարվեց։ Մեր ժամանակների նշանավոր երգիչ, ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելել է ՀՀ ազգային հերոսի անունը կրող հրապարակ, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել հայ ժողովրդի մեծանուն զավակի արձանին։
1988-ի երկրաշարժի օրերին Ազնավուրն անմիջապես Հայաստան եկավ, ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամն ու այդ ժամանակվա աշխարհահռչակ երաժիշտների հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվեց երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքների:
Շանսոնյեի արձանն իր անունը կրող հրապարակում տեղադրվել է 2001 թվականին։ Այն ընդգրկված է Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Բարձրությունը պատվանդանի հետ միասին 6 մետր 70 սմ է։ Արձանի բացմանն անձամբ ներկա է գտնվել Շառլ Ազնավուրը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 11:11:46