Նորություններ
Ավարտվեցին ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլի մրցումները
22.05.2024
Ավարտվեցին ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլի մրցումները։ Մասնակիցները՝ միջոցառման համայնքային փուլերում լավագույնները ճանաչված 8 ուսումնական հաստատությունների՝ Ախուրյանի թիվ 1, Արթիկի թիվ 1, Գյումրու թիվ 11, Բավրայի, Մարալիկի թիվ 1 դպրոցների և Գյումրու «Տնտեսագիտական» ու «Ֆոտոն» վարժարանների թիմերն էին։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին մինչև 14 տարեկան 3 տղա և 1 աղջիկ։
Մրցումները անցկացվեցին ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև 7-տուրյա մրցակարգով և յուրաքանչյուր խաղացողին տրվեց 10 րոպե ժամանակ մինչև խաղի ավարտը։
26 միավորով օլիմպիադայի Շիրակի մարզային մրցումների հաղթող դարձավ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը վաստակած 23,5 ու 22 միավորներով, համապատասխանաբար, գրավեցին թիվ 11 դպրոցի և «Տնտեսագիտական» վարժարանի թիմերը։
«Ֆոտոն» վարժարանի թիմը իրավունք ստացավ Շիրակի մարզը ներկայացնելու օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ մրցումներին։