Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Գյումրու մի շարք փողոցներում

23.05.2024

 Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շարունակում է դիտարկել սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները։
Հերթական այցով Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը և աշխատակազմի պատասխանատուները եղել են Գյումրիում հիմնանորոգված մի շարք փողոցներում՝ դիտարկելու «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 141 մլն 869 հազար դրամ, գումարի 45 տոկոսը ՀՀ կառավարությունն է տրամադրելու։
Աննա Մարտիկյանը նշել է, որ մարզպետի անմիջական հանձնարարականն է անել հնարավորը՝ սուբվենցիոն ծրագրերում թերություններ չունենալու, եղածներն առանց ժամանակ կորցնելու վերացնելու համար։
Աշխատանքային մշտադիտարման խմբի այցի շրջանակներում դիտարկվել է 11 փողոց՝ Պարոնյան (Չայկովսկիից Շչեդրին), Պարոնյան (Մ. Մկրտչյանից հարավ բնակավայրերի վերջ), Տեքստիլագործներ (Մ. Մկրտչյանից Ներսես Շնորհալի), Չայկովսկի (Տոլստոյից Թամանյան), Ռուսթավելի 1-ին նրբանցք (Սայաթ Նովայից Ռուսթավելի), Աբովյան (Ֆուրմանովից մինչև կամուրջ), Աբովյան (Տերյանից հարավ ՝ բնակավայրերի վերջ), Ղարիբջանյան (Մատնիշյանից Մազմանյան), Աթոյան (Մազմանյանից Մատնիշյան), Շավոյան (Մադոյանից Մազմանյան), Ղուկասյան (Չելյուսկինցիների խաչմերուկից հարավ բնակավայրերի վերջ) փողոցներում կատարված աշխատանքները։
11 փողոցների կապալի պայմանագրային արժեքը կազմում է 515 մլն 373 հազար դրամ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել է 2310 մ ասֆալտապատում։
Մշտադիտարկման խմբի այցերը կրելու են շարունակական բնույթ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 11:11:46