Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ

24.05.2024

 Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ Ձեզ Վերջին դասի առթիվ:
Դպրոցական տարիներն անցնում են մի ակնթարթի նման՝ անմոռանալի հիշողություններ ու մնայուն հետք թողնելուվ բոլորի կյանքում։ Այդ տարիները կրթվելու, սիրելու, երազելու, կյանքն ու մարդկանց ճանաչելու, ինչու չէ նաև, ինքնաճանաչման տարիներ են։
Սակայն այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ․ հիմնական, ավագ և միջնակարգ դպրոցի սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ համար հարազատ դարձած կրթօջախներին, ուսուցիչներին, դասընկերներին, որոնց հետ անցել են ձեր մանկության ու պատանեկության լուսավոր օրերը՝ լի վառ երազներով ու նպատակներով: Վերջին դասին հաջորդելու են նոր սկսվող հետաքրքիր կյանքի դասերը։
Եթե ձեզանից ոմանք դեռ նստելու են աշակերտական նստարանին, վայելելու են դպրոցական տարիների վերջին պատառիկները՝ ավագ ու միջնակարգ դպրոցն ավարտող շրջանավարտների համար այս օրն ավելի քան պարտավորեցնող է ու պատասխանատու, քանի որ նոր կյանք են մտնում, որտեղ առավել առանցքային որոշումներ են կայացնելու, մասնագիտություն են ընտրելու։
Հիշեք պարզ ճշմարտություն՝ կայուն ու հիմնարար գիտելիքը լուսավոր ապագայի ամենամեծ երաշխիքն է:
Ուզում եմ հավատաք, որ ձեզանից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում, բանիմաց ու գրագետ մասնագետ լինելուց զատ, շատ կարևոր է լինել լավ մարդ ու հայրենասեր քաղաքացի։
Հարգելի մանկավարժներ, գիտեմ, որ այսօր ձեր հոգում միախառնվել են հուզմունքի ու պատասխանատվության զգացումները դպրոցից հեռացող ձեր աշակերտների համար։
Վստահ եղեք՝ ձեր բարդ ու հարգանքի, խոնարհումի արժանի աշխատանքի արդյունքում՝ մենք ունենք հիանալի սերունդ։ Շարունակեք նույն ոգով ու ջերմեռանդությամբ կատարել սերունդներ կրթելու ձեր վեհ առաքելությունը։
Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ բարի երթ դեպի մեծ կյանք։
Առանց երկմտելու ընդառաջ գնացեք երազանքներին և դրանք իրականություն կդառնան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52