Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում հնչել է վերջին զանգը

24.05.2024

 Շիրակի մարզի դպրոցներում այսօր տոնական տրամադրություն է․ հանրակրթական դպրոցներում հնչել է վերջին զանգը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել վերջին դասի տոնական միջոցառմանը։
Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է շրջանավարտներին հիշարժան օրվա առթիվ և բարի երթ մաղթել նրանց․ «Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ․ սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ համար հարազատ դարձած կրթօջախին, ուսուցիչներին, դասընկերներին, որոնց հետ անցել են ձեր մանկության ու պատանեկության լուսավոր օրերը՝ լի վառ երազներով ու նպատակներով։ Վերջին դասին հաջորդելու են նոր սկսվող հետաքրքիր կյանքի դասերը։ Հիշեք պարզ ճշմարտություն՝ կայուն ու հիմնարար գիտելիքը լուսավոր ապագայի ամենամեծ երաշխիքն է։ Մեր Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի կրթության բնագավառի խնդիրները լուծվեն ամենասեղմ ժամկետներում, հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվեն բարեփոխումներ, որպեսզի դուք սովորեք ավելի բարեկարգ և արդի չափանիշներին համապատասխան դպրոցներում։ Դրա վառ օրինակը ձեր դպրոցն է, որտեղ Կառավարության անհետաձգելի համարվող ծրագրով ընթացքի մեջ են վերանորոգման աշխատանքները։ Վստահաբար կարող եմ ասել, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին միտված քայլերը մեր ամենօրյա աշխատանքի մի մասն են կազմում։ Առանց երկմտելու ընդառաջ գնացեք երազանքներին և դրանք իրականություն կդառնան, ձեզ բարի երթ»։
Նշենք, որ Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցն այս տարի ավարտում է 26 աշակերտ։
Շիրակի մարզպետն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ մասնակցել է նաև Պեմզաշենի միջնակարգ դպրոցի վերջին դասի միջոցառմանը։ Շրջանավարտներին շնորհավորելուց և բարի երթ մաղթելուց զատ, Մուշեղ Մուրադյանը երախտիքի խոսք է հղել մանակավարժներին՝ հայրենասեր, գրագետ, բանիմաց սերունդ դաստիարակելու համար, վստահեցրել, որ պատասխանատու, բարդ, հարգանքի ու խոնարհումի արժանի աշխատանքի արդյունքում՝ ունենք հիանալի սերունդ։ Պեմզաշենի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 12 շրջանավարտ։
Նշենք, որ 2023-2024 ուսումնական տարում Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1583 տասներկուերորդ դասարանցի, որից 762-ը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հաստատությունների շրջանավարտներն են։ 9-րդ դասարանն ավարտում է 2671 աշակերտ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52