Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը մասնակցել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից անցկացվող ամենամյա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսին

26.05.2024

 Շիրակի մարզը մասնակցել է
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից անցկացվող ամենամյա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսին, որը միտված է բացահայտելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը:
 Շիրակյան շունչ` հումոր, արհեստ ու արվեստ, մշակութային կոլորիտ, զբոսաշրջային բիզնեսի ներկայացվածություն, արվեստագետների ձեռքի աշխատանքներ, խոհանոց, մարզի յուրօրինակ բուսատեսակներ, քաղցրավենիք, Շիրակը ներկայացնող սննդատեսակներ ու այլ արտադրանք, մի խոսքով շիրակյան անզուգական հմայքը՝ բնության անկրկնելիությունից մինչև ավանդական արհեստներ, հարուստ մշակութային ժառանգությունից մինչև բնական խնամքի միջոցներ ու հուշանվերների յուրօրինակ ներկայացվածություն։
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ովքեր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, պաշտոնատար այլ անձանց, զբոսաշրջիկներին ու հյուրերին են ներկայացրել Շիրակի գանձերն ու պատմել նրա անսահման
հետաքրքիր լինելու մասին` զբոսաշրջային առանձնահատկություններից մինչև հարուստ մշակութային ժառանգություն։
«Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսի նպատակն է խթանել մարզերում ներքին զբոսաշրջային հոսքերը, բացահայտել մարզերի հնարավորությունները։
Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև համաժողով՝ զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցությամբ: Մասնագետները քննարկել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, խնդիրները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 11:11:46