Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ եղել են մի շարք ջրամբարներում

26.05.2024

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, փրկարար ծառայության, համայնքային պատասխանատուները, այսօր եղել են մի շարք ջրամբարներում` դիտարկելու եղանակային պայմաններով պայմանավորված ընդհանուր իրավիճակը։
Պատասխանատուները եղել են Թավշուտի ջրամբարում, Արփի լճում, Աշոցք-Կարմրավան հատվածում, ջրամբարների պատասխանատուների հետ տեղում ծանոթացել իրավիճակին, քննարկել հորդառատ անձրևներից հետո ջրի քանակին, լցվածությանն ու հետագայում ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր։
Զեկուցվել է, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա։
Մարզպետը հանձնարարել է մարզի բոլոր համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովները պատրաստի վիճակի պահել, համապատասխան բոլոր կառույցներին իրականացնել պարտականություններից և լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20