Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը

27.05.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում այսօր անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը աշխատակազմի պատասխանատուների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության մեկնարկին Մուշեղ Մուրադյանն անդրադարձ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակին և նշել, որ պետք է լինել առավել քան զգոն։ Այնուհետև անդրադարձ է կատարվել, եղանակային պայմաններով պայմանավորված, մարզի ջրամբարների լցվածությանն ու դրանից ենթադրվող ձեռնարկվելիք հետագա քայլերին։ Մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմում ձևավորվելու է աշխատախումբ, որը արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի անդամների հետ շրջելու է մարզի բոլոր ջրամբարների տարածքներում։
«Նախօրեին անձամբ եմ եղել մի քանի ջրամբարների տարածքում, հանդիպել պատասխանատուների հետ, քննարկել անելիքներն ու հնարավոր բոլոր սցենարների դեպքում իրականացվելիք անհրաժեշտ քայլերի հերթականությունը։ Զգոնությունը կորցնել չի կարելի, անելիքներ բոլորս ունենք, թե արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովը, թե պատկան բոլոր կառույցները, թե մեր աշխատակազմը և թե համայնքների ղեկավարներն ու վարչական պատասխանատուները։ Ամենօրյա կապի մեջ պետք է լինել բոլոր բնակավայրերի հետ, իսկ մեր աշխատախումբը պետք է շարունակի այցելությունները»։
Աշխատախումբը այցելությունների արդյունքների ու բարձրացված հարցերի մասին ամեն օր կզեկուցի մարզպետին։
Խորհրդակցության ժամանակ քննարկել են նաև սուբվենցիոն և քաղաքաշինական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր, մարզպետի հանձնարարությամբ բոլոր համայնքներում առաջիկայում կկազմակերպվեն հանդիպումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքների հետ՝ պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկացնելու, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20