Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները մասնակցել է ԱԺ-ում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը
27.05.2024
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր մասնակցել է ԱԺ-ում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որի նպատակն անասնապահությամբ զբաղվող գյուղացիների առաջնային խնդիրների` կաթի մթերման շուրջ առաջացող դժվարությունների մասին խոսելն ու առկա օրենսդրական բացերը քննարկելը, ինչպես նաև խնդրի կարգավորմանն ուղղված ուղիները հստակեցնելն է եղել։
Խորհրդարանում կազմակերպված աշխատանքային քննարկմանը մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների տնօրեններ, ՀՀ միջազգային գործընկերների ներկայացուցչություններ և առանձին անհատներ։
Ներկայացվել են բնակիչների հիմնական մտահոգություները, ըստ այդմ, մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրվում հանրապետություն, և հենց դրա արդյունքում մթերող կազմակերպությունները կամ հրաժարվում են իրենցից գնել կաթ կամ շատ ցածր գին են առաջարկում դրա դիմաց։
Քննարկման արդյունքում հնչել են տարբեր առաջարկներ՝ գյուղացուց բնական կաթ մթերողներին հարկային արտոնության տրամադրում, կաթի փոշու ներմուծման քվոտավորման իրականացում, խանութներում տարբերակված և մակնշված դարակաշարերով անարատ կաթով և բուսական յուղով արտադրված կաթնամթերքի ներկայացում և այլն։