Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակ մարզպետի հանձնարարությամբ արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի անդամները շրջում են մարզի ջրամբարների տարածքներում

27.05.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի անդամներն ու մարզպետի աշխատակազմում նոր ձևավորված աշխատախումբը շրջում են մարզի ջրամբարների տարածքներում՝ առկա իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր եղել են Կառնուտի ջրամբարում։
Ջրամբարի պատասխանատուների վստահեցմամբ, այսօրվա դրությամբ ջրամբարի լցվածության աստիճանը որևէ խնդիր չի առաջացնում, ջրամբարում 16,5 մլն խորանարդ մետր ջուր է կուտակվել, ջրի մուտքը ջրամբար կազմում է 2400 լիտր վայրկյանում։ Ջրամբարի ծավալը 22,6 մլն խորանարդ մետր է։ Ջրամբարը շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթողի կարիք ընդհանրապես չկա։ Որևէ խնդիր չկա նաև Վարդաքարի, Սառնաղբյուրի և Մանթաշի ջրամբարներում։ Այս ջրամբարներում այսօրվա տվյալներով համապատասխանաբար կուտակված է 1,63 մլն խմ, 0,78 մլն խմ և 3,7մլն խմ ջուր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20