Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

28.05.2024

 Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականին Բաշ-Ապարանի, Սարդարապատի մարտերում հայ ժողովուրդը կրկին ապացուցեց ազատ ապրելու և անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունը:

Ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո պետականության վերականգնումը մեր ազգի դարավոր երազանքի իրականացումն էր և հայի ոգու, կամքի ու միասնականության մեծագույն հաղթանակը:

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը նշանավորվեց նրանով, որ այն հայերիս համար ամենաօրհասական պահին եղավ, երբ ոսոխի մահաբեր ալիքը շարունակում էր հորձանուտն առնել մեր ազգի զավակներին։

Ու չնայած առաջին Հանրապետությունը կարճ ճանապարհ անցավ, այնուամենայնիվ, այդ մեծագույն ձեռքբերումից ի վեր, պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս դարձան։

Կարևոր է միշտ հիշել, որ պատգամ ունենք կատարելու և մեր սերունդներին փոխանցելու՝ պետականությունը պարտավոր ենք պահպանել ամեն գնով, մեր հերոսների կյանքի գնով պահած երկիր հայրենին պետք է ամենօրյա տքնաջան աշխատանքով զարգացնենք ու շենացնենք։

Հավե՛րժ փառք ու խոնարհում բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր բոլոր ժամանակներում նահատակվել են հանուն հայրենի հողի, հայենիքի ու Հայաստանի։

Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, մեզ՝ անկոտրում կամք և միասնականություն։

Հայրենիքը ծնողի նման անփոխարինելի է, սիրենք ու փայփայենք նրան հիմա և ընդմիշտ։

Շնորհավոր մայիսի 28:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20