Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հորդառատ անձրևների պատճառով սելավատարի ջուրը լցվել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 4 բնակելի տներ և 1 անասնագոմ

29.05.2024

 Հորդառատ անձրևների պատճառով սելավատարի ջուրը լցվել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 4 բնակելի տներ և 1 անասնագոմ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Մուսայելյան բնակավայրում։
Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանդիպել են բնակիչներին, ծանոթացել իրավիճակին։ Տեղում պարզ է դարձել, որ բնակիչների վնասը մեծ չափերի չի հասել։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ բնակիչների կրած վնասների մասին ընդհանուր տեղեկատվություն հավաքելու և մարզպետի աշխատակազմ ներկայացնելու մասով։ Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ կարվի հնարավորը սեղմ ժամկետում սելավատարի տվյալ հատվածը մաքրելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 11:11:46