Նորություններ
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը շինաշխատանքների վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խմբի հետ եղել է «Գյումրի բժշկական կենտրոնում»
30.05.2024
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը շինաշխատանքների վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խմբի հետ այսօր եղել է «Գյումրի բժշկական կենտրոնում»։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շրջել են հիվանդանոցի վերանորոգվող հատվածներում, հետևել ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ընթացքին։
Արմեն Իսահակյանը նշել է, որ արվում է ամեն հնարավորը աշխատանքներն առանց թերացումների իրականացնելու համար։ Աննա Մարտիկյանն էլ կարևորել է ինչպես որակով, այնպես էլ օր առաջ աշխատանքներն ավարտելը, որպեսզի հիվանդների համար անհարմարություններ որքան հնարավոր է քիչ լինեն։
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեից «Գյումրու բժշկական կենտրոնի» նորոգման նպատակին հատկացվել է 163 մլն դրամ, վերանորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։