Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է զորահավաքային նիստ

31.05.2024

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է զորահավաքային նիստ, որին ներկա են գտնվել աշխատակազմի պատասխանատուները, Գյումրի, Ախուրյան, Անի, Աշոցք համայնքների ղեկավարներ Վարդգես Սամսոնյանը, Զավեն Մանուկյանը, Արման Սարիբեկյանը, Կարեն Մանուկյանը, Արթիկ, Ամասիա, համայնքների ղեկավարների տեղակալները, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունքի պետ Մանվել Խաչատրյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Իշխան Գրիգորյանը, զորակոչային բաժանմունքի պետ Աղաս Խաչատրյանը, տարածքային բաժանմունքների պետերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում կայանալիք վարժական հավաքների անցկացման կազմակերպչական հարցեր։
ՀՀ կառավարության մայիսի 16-ի որոշմամբ 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, անցկացվելու են վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ընդգրկմամբ։
Վարժական հավաքներն ընթանալու են 9 փուլով՝ յուրաքանչյուրը 25 օր ժամկետով։
Շիրակի մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել վարժական հավաքների կազմակերպման գործընթացին և սերտ համագործակցել զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման և բաժանմունքների հետ։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է ուժային կառույցների արհեստավարժ աշխատանքը, պատասխանատուներին կոչ արել առավել ուշադրություն դարձնել խուսափող, հրաժարվող կամ իրեն արտոնյալ համարող զինապարտներին հայտնաբերելու և վարժական հավաքներին ներգրավելու գործընթացին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20